Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը։
Տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 2,5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող տնտեսվարողներին կարող է տրամադրվել փոխհատուցում՝ 2 փուլով։
Մեկ շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարն առավելագույնը կկազմի ընդամենը կատարված կապիտալ ներդրումների 40%-ը, բայց ոչ ավելին, քան 3,5 մլրդ դրամը։
Ծրագրի մանրամասները` այստեղ: