«Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողները պահման վայրից և պայմաններից դժգոհություն չունեն»,- հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, որն այցելել է նրանց:
Անահիտ Մանասյանը շեշտել է՝ նրանք չեն դժգոհել նաև պետական մարմինների ներկայացուցիչների վերաբերմունքից:
«Պահման պայմաններին անձամբ եմ ծանոթացել, այսինքն՝ խցային պայմաններին և այլն, նաև այն հանգամանքին՝ արդյուք ստանո՞ւմ են խմելու ջուր, սնունդ, և այս առումով ևս որևէ բողոք նրաց կողմից չի ներկայացվել: Շատ կարևոր էր, որ նրանց պարզաբանել եմ իրենց հիմնական իրավունքները, իրենց նկատմամբ կայացած դատական ակտով սահմանափակումների բնույթը, պարզաբանել եմ, թե ինչպես կարող են բողոքարկել այդ ակտը, նաև՝ ինչպես կարող են Մարդու իրավունքների պաշտպանին դիմել»,- ասաց Մանասյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողներն ապօրինի հատել էին սահմանն ապրիլի 10-ին: Նրանցից մեկին Հայաստանի տարածքում հայտնաբերել էին 3 օր անց: Նա մեղադրվում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության համար: Բաքուն փորձում է միջազգային հարթակներում այս երկու ադրբեջանցիներին ներկայացնել որպես մոլորված զինվորներ, որոնք այստեղ վատ վերաբերմունքի են արժանացել: