Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին տարածվող լուրերը. աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի խոսքով` Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ «անհիմն պնդումները» իրականությանը չեն համապատասխանում։
Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը նշել է, որ օտարերկրյա որոշ ԶԼՄ-ներում «անբարոյական կերպով սուտ լուրեր» են հրապարակվում Էրդողանի առողջության վերաբերյալ, շեշտել` նա շարունակում է կատարել իր պարտականությունները։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ վստահեցրել է, որ նախագահ Էրդողանի առողջական վիճակը շատ լավ է, նա ընդամենը թեթև մրսածություն ունի: