Թուրքիայի նախագահ Էրդողանը առողջական խնդիրների պատճառով «Աքքույու» ատոմակայանի միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը կհետևի տեսակապի միջոցով: Ի սկզբանե նախատեսված էր, որ նա կժամանի ատոմակայան՝ գրում են արևմտյան լրատվամիջոցները։
Նույն պատճառաբանությամբ, Էրդողանը չեղարկել է նաև հինգշաբթի նախատեսված նախընտրական բոլոր միջոցառումները:
«Այսօր ես կհանգստանամ տանը, քանի որ բժիշկներն են խորհուրդ տվել »,- գրել է Էրդողանը Թվիթերի իր էջում:
«Աքքույու» ատոմակայանի միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը տեսակապի միջոցով կհետևի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: