«Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի կալանքը վերացվել է, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:
Հիշեցնենք՝ Գևորգ Սիմոնյանը 2020-2022 թթ. փետրվարն առողջապահության նախարարի տեղակալն է եղել: