Կառավարությունը բավարարել է «Արմ պլաստ» ՓԲԸ ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ հայտը: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պլաստմասե խողովակների և թաղանթների արտադրության համար։ 2004 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Արմավիրի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 9.9 մլրդ դրամի ներդրում հումքի և 241 մլն դրամի ներդրում հոսքագծի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 739 մլն դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվել է մաքսատուրքից ազատման ւ արտոնությունից օգտվել նաև «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին: Ներմուծվող սարքավորումները ընկերությունը նախատեսում է օգտագործել Կոտայքի մարզում 32000 ք/մ ելակի ջերմոցային համալիրի կառուցման համար։ Արտադրանքի 95 տոկոսը նախատեսվում արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ 2022 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 992 մլն դրամի ներդրում ջերմոցների ձեռքբերման համար։ Մինչև 2023 թ. ավարտը նախատեսվում է ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 120,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 992 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49.5 մլն դրամ: