ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտպանել է մի բանաձև, որը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է հրապարակել Կիևին ընթացիկ կամ առաջիկա ռազմական օգնության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք պարունակում են տվյալներ Ուկրաինայում ամերիկյան զինուժի, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի ներկայության մասին:
Նախաձեռնության հեղինակը հանրապետական կոնգրեսական Մեթ Գեթսն է։ Նախագծի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի պահանջը պետք է բավարարվի 14 օրվա ընթացքում։
Նախագիծն առաջիկայում քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում:
Նախօրեին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը հայտարարել էր, թե Վաշինգտոնը մտահոգված է, որ Ուկրաինային կարող է մատակարարվող զենքով հարվածել Ռուսաստանին: Նրա խոսքով՝ երկիրը շահագրգռված չէ, որ հակամարտությունը վերածվի գլոբալ առճակատման։