Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ։ Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ»,- «Լուրեր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հայաստանի ԱԳՆ-ից ևս հանդիպման հստակ ժամկետներ չնշեցին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: