Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Արևմուտքի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում:
«ԱՄՆ-ը և, մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչները հավակնություններ ունեին հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ստանձնելու այսպես կոչված «ազնիվ միջնորդի» դերը, և դա նրանք ձախողել են՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։
Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների փորձերը՝ համոզելու բոլորին, թե իրենք առաջնորդվում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, ձախողվում են հակառուսական հարձակումներով։ Կառուցողական աշխատանքի մասին խոսք չկա։ Իսկ իրական ձգտումները պատեհապաշտական, քաղաքականացված բնույթ են կրում և ուղղված են Ռուսաստանի դիրքերի խարխլմանը։ Տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի հանդեպ հոգատարությունը նրանց ծրագրերի մեջ չի մտնում»,- ասել է Զախարովան։