Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն արտերկրում և սահմանային կետերում սկսվել է։ Այդ մասին ապրիլի 27-ին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքի կայքը։
Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 156 ընտրատեղամաս է գործելու 75 երկրում։ Դրանք տեղակայված են թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում, սահմանային անցակետերում, հանրապետության օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի սահմաններից դուրս կարող է քվեարկել ավելի քան 3,6 միլիոն քաղաքացի։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ մաքսակետերում քվեարկությունը կավարտվի 2023 թվականի մայիսի 14-ին, իսկ արտասահմանյան ներկայացուցչություններում՝ մայիսի 9-ին։