Կառավարության՝ ապրիլի 27-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի պատկերացումները Լաչինի միջանցքում իրադրության կարգավորման վերաբերյալ:
«ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործողությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:
ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակում»,- ասաց վարչապետը: