10 տարվա ընդմիջումից հետո Սիրիան ու Թունիսը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները:
Ապրիլի կեսերին այս ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով Թունիս ժամանեց Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը: Այդ այցից հետո Թունիսը Դամասկոսում նոր դեսպան է նշանակել, Սիրիան էլ պատրաստվում է պատասխանել այդ քայլին և դեսպանատուն բացել Թունիսում:
Ինչպես արաբական շատ երկրներ, Թունիսն էլ էր խզել հարաբերությունները Սիրիայի հետ, ավելի քան մեկ տասնամյակ առաջ այդ երկրում զինված հակամարտության սկսվելուց հետո: