«Ապրիլի 26-ին Մուրմանսկի մարզում պլանային ուսումնական թռիչք կատարելիս ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել, այն ընկել է ամայի վայրում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Վթարը տեղի է ունեցել Մոնչեգորսկ քաղաքից 10 կմ հեռու՝ Ռիժ-Գուբա կղզու մոտ։ Այնտեղ են մեկնել օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչները։ Ականատեսները պատմում են, որ վթարի վայրում պարաշյուտով իջնող երկու մարդու են տեսել:
«Երկու օդաչուներն էլ դուրս են նետվել ինքնաթիռից: Օդաչուներին օպերատիվորեն տարհանել են որոնողափրկարարական ծառայության ուղղաթիռով, նրանց կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նախնական վարկածով՝ վթարի պատճառը եղել է ինքնաթիռի շարժիչում բռնկված հրդեհը:
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան