Ապրիլի 22-ի երեկոյան Կոտայքի մարզի պարեկները Հրազդան-Հանքավան ճանապարհին իրականացրած ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար, որը բարձված էր փայտանյութով:
Վարորդը Հրազդանի բնակիչ էր, ուղևորը` Մարմարիկ գյուղի: Պարզվել է, որ փայտանյութը մարմարիկցի 56-ամյա տղամարդունն է, որը բեռի համար փաստաթուղթ չուներ: Փայտանյութով բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: