Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով կան նաև այլ մեղադրյալներ: Տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որևէ այլ տվյալ չեն կարող հրապարակել: