ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսապան Քրիստինա Քվինի հետ:
«Ապրիլի 25-ին դեսպան Քվինը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպման ընթացքում վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի առաջընթացին աջակցելու հարցում»,- նշված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսապանատան տարածած հայտարարության մեջ։