Գյումրիում հինգ տասնյակից ավելի միայնակ մայրեր վերապատրաստվել են, խորացված գիտելիքներ ստացել հաշվապահության, սոցիալական մեդիայի մարկետինգի, տեխնոլոգիաների ոլորտների վերաբերյալ, որոշներն արդեն աշխատանք ունեն: Ծրագրում ներառվել են այն շահառուները, որոնք գործազուրկ-նպաստառու են, ունեն երկու և ավելի անչափահաս երեխա: Ամփոփելով ծրագիրը՝ կազմակերպիչները խոչընդոտ են համարել սոցիալական նպաստի գործոնը, որը երբեմն դառնում է աշխատանք չփնտրելու պատճառ:
Մանրամասները` Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում: