ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու Նյու Դելիում անցկացվող Advantage Healthcare India 2023 6-րդ գագաթնաժողովին: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Ներկա ենք գտնվել նաև AHCI 2023 շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Հնդկաստանի առողջապահական համակարգը` իր հիվանդանոցային ծառայություններով:
Ծանոթանալով ցուցահանդեսին ներկայացված բժշկական կենտրոնների հնարավորություններին` կապեր ենք հաստատել այդ հաստատությունների հետ` հիմք դնելով հետագա ճկուն գործակցության»,- նշված է գրառման մեջ: