Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի շենքում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան, հայտնում է Կիպրոսում ՌԴ դեսպանությունը, գրում է Interfax-ը։
«Այսօր հրդեհ է բռնկվել Նիկոսիայի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի շենքում, հրդեհը մարվել է, տուժածներ չկան, պատճառները քննվում են»,- չորեքշաբթի հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցների չհաստատված տեղեկությունների համաձայն՝ հրդեհի պատճառ է դարձել շենքի վրա նետած Մոլոտովի կոկտեյլը։