ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Դա խաթարում է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի բաց և ազատ տեղաշարժ: ԱՄՆ-ն մտադիր է հետագայում ևս ակտիվորեն մասնակից լինել այս հարցում»,- ասել է նա:
Հարցին` արդյոք ԱՄՆ ներկայացուցիչները տեղում բանակցությունների ընթացքում չէին տեսնում, որ նման գործողություն էր նախապատրաստվում, Պատելը պատասխանել է, որ չի պատրաստվում դիվանագիտական գնահատականների կամ տեղում կայացած զրույցների մանրամասների մեջ խորանալ: