ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՀՀ ԱԳ փոխնախարարներ Վահե Գևորգյանի ու Մնացական Սաֆարյանի հետ խորհրդակցությունների ժամանակ ընդգծել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման կարևորությունը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Մանրամասնորեն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը` ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգության առիթ է: Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը` համաձայն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: