Ինչպես վերջին 4 տարիներին, այս անգամ ևս Ստամբուլի նահանգապետարանը թույլ չի տվել Ստամբուլում ապրող հայ համայնքին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն իրականացնել: Միջոցառումները ավանդաբար կազմակերպող «Դուր Դէ» հարթակի ներկայացուցչի խոսքով՝ պետական օղակի այս որոշումը կապված է Թուրքիայի քաղաքական ուղղության կտրուկ փոփոխության հետ: «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիրն էլ վստահ է՝ հայերին լռեցնել չի հաջողվի։
Մանրամասները` Վարդուհի Բալյանի ռեպորտաժում: