Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 17-24-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1278 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 27 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 17 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։