ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հարգում ենք 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնք համակարգված ձևով սպանվել են Օսմանյան կայսրության կողմից։ Անչափ հպարտ եմ, որ ղեկավարել եմ Սենատի ճանաչումը, և որ ԱՄՆ նախագահը միացել է մեզ՝ հաստատելով այս գերագույն չարիքի փաստերը»:
Նա նշել է, որ իրենք կանգնած են աշխարհասփյուռ հայ համայնքի կողքին և իրենց ուշադրությունն են ուղղում Լեռնային Ղարաբաղի վրա:
«Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը, որը սպառնում է սաստկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի սուր հումանիտար ճգնաժամը։ Ժամանակն է դադարեցնել անվտանգության ոլորտում աջակցությունը Բաքվին»,- գրել է Մենենդեսը: