Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,2 տոկոսով: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
-
ծառայություններ՝ 22,9 տոկոս.
-
արդյունաբերություն` 3,6 տոկոս.
-
շինարարություն` 15,6 տոկոս
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 2 անգամ, այդ թվում՝
-
արտահանում՝ 2,3 անգամ.
-
ներմուծում` 89,1 տոկոս: