Իսլանդիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահող Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը իսլանդական նախագահության անունից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին հանդես է եկել ուղերձով։
Հարցուպատասխանի ժամանակ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ ընթացիկ հումանիտար իրավիճակն անհանգստության առիթ է։
Նախարար Թորդիս Քոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոթիրը նշել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք վերականգնվի՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Տիկին Գիլֆադոթիրը վերահաստատել է հունվարի 19-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության անունից արված հայտարարությունը՝ կրկին կոչ անելով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։
Նախարարը հիշատակել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստանձնած անդամակցության հանձնառությունը՝ կոչ անելով հավատարիմ մնալ այդ հանձնառությանը և հարցերը կարգավորել երկխոսության միջոցով։