ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Մեր մայրաքաղաքում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։
Ակնհայտ է, որ երկրպագուների բուռն աջակցությունն օգնում է մեր մարզիկներին հասնելու նոր բարձունքների: Ուստի գնանք տրիբունաներ և օգնենք ՄԵՐՈՆՑ:
Ֆեդերացիան՝ ղեկավար Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, մեծ աշխատանք է կատարել առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար:
Մրցումների անցկացման վայրը՝ Միկա մարզահամալիր։ Սեսիաների սկիզբը ժամը 13:00-ին և 17։00-ին է: Մուտքն ազատ է»։