ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Twitter-ի իր միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Այսօր մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն կյանքերի հիշատակը։ Մտածելով պատմության այս ցավալի պահի մասին՝ եկեք կրկնենք երբեք չմոռանալու խոստումը և կրկին ստանձնենք ատելության դեմ խոսելու պարտավորությունը՝ իր բոլոր դրսևորումներով»,- գրել է Հարիսը: