Ապրիլի 25-ը Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2006 թվականից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել, և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:
Սակայն ամեն տարի հանրապետությունում արձանագրվում են հիվանդության բերովի դեպքեր, առողջապահական համակարգի խնդիրն է, այդ դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման շնորհիվ, կանխել մալարիայի տարածումը մեր երկրում՝ նշված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում: