Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ուղերձներ են հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին, և նրանց, ովքեր աննկարագրելի տառապանքներ կրեցին։ Եվ մենք համերաշխ ենք զոհվածների ժառանգների հետ։ Երբեք չենք մոռանա մարդկության պատմության այս մռայլ գլուխը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը:
Իսկ արտգործնախարար Ժոլին իր ուղերձում նշել է. «Մեր հավաքական պարտականությունն է հարգել զոհերին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով այս պատմական ճշմարտությունը։ Կանադան շարունակում է ուժեղ մնալ ժխտողականության և ռևիզիոնիզմի ցանկացած դրսևորման դեմ պայքարում: Մենք վճռական ենք պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար»: