Կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը և ինքնիշխանությունը ճանաչող բանաձևի նախագիծ: Փաստաթղթի համահեղինակներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը և Ջո Գոթմայերը:
Շիֆը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի 1991 թվականին արցախահայության արտահայտած ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև դադարեցնի ռազմական օգնության ցուցաբերել Ադրբեջանին։
Բանաձևի նախագծով դատապարտվում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը: Ընդգծվում է, որ Հայաստանի և Արցախի վրա հարձակումների համար ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ։