Լաչինի միջանցքում ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանի քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում: Արդեն չորս ամիս է՝ Ադրբեջանը փակել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհը և 2 ամիս է՝ անտեսում է Լաչինի միջանցքով մարդկանց, ավտոմեքենաների, բեռների երկկողմ անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը:
Եղիշե Կիրակոսյան (միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Այս պահին ակնկալում ենք դատարանի ընթացքը՝ նամակն ուղակելու է Ադրբեջանին, Ադրբեջանը ներկայացնելու է իր պատասխանը:
Վստահ ենք, որ դատարանն էլ հասկանում է, որ խոսքը 100 հազար և ավելի անձանց կյանքի և առողջության, բոլոր հիմնարար իրավունքների մասին է:
Այստեղ ոչ միայն ցուցարարների մասին է խոսքը, երբ Ադրբեջանը փորձում էր կեղծ ապացուցել ցուցարարների պատրվակը, որին ոչ մեկը չէր հավատում. հիմա կոնկրետ գործողություններով է փակվում, դա ենք ներկայացնում, միջազգային արձագանքը, այլ ապացույցներ, որոնք հիմնավորում են մեր ապացույցները: