ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
«Բոլոր սերունդներն ինչ-որ պահի հասկանում են, որ պետք է ոտքի կանգնեն հանուն ժողովրդավարության: Ահա թե ինչու եմ ցանկանում առաջադրվել նախագահի պաշտոնում»,- Twitter-ի միկրոբլոգում տեղադրված տեսաուղերձում ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Փոխնախագահ Քամալա Հարիսն իր հերթին պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու մասին: