Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հագարի կամրջի վրա նոր անցակետի տեղադրումը խախտում է միջազգային իրավունքը, խոչընդոտում է մարդկանց տեղաշարժի և մատակարարման ազատությունը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության կոմիտեի նախագահ Ռենատա Ալտը:
«Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները և անմիջապես կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,- գրել է պատգամավորը: