Պաշտոնական այցով Թայվանում գտնվելով՝ Ֆրանսիայի Սենատի անդամ Բուայեն չի մոռացել հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր հայերին, որոնք ոգեկոչում են 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանությունը։
Հիշում եմ Հայաստան և Արցախ կատարած իմ ճամփորդությունները, հատկապես 2021 թվականի ապրիլին, երբ փորձում էի կիսել ընտանիքների ցավը:
Թող որևէ մեկը մոլորության մեջ չընկնի, Հայաստանում և Արցախում մենք իսկապես կանգնած ենք նոր նվաճողական պատերազմի վտանգի առջև՝ Եվրոպայի դարպասների մոտ, որը սկսել է Թուրքիան։ Կրկին նույն բարբարոսությունը, կրկին նույն հանցագործությունները, կրկին արևմտյան ժողովրդավարությունների նույն պասիվությունը»,- գրել է Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում: