Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Թվիթերում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ՝ շարունակելով իր երկրի ժխտողական քաղաքականությունը:
«Պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ քաղաքական շառլատանների կողմից: Քաղաքական հայտարարությունները չեն կարող փոխել փաստերը: Նրանց, ովքեր միտումնավոր պնդում են իրենց սխալները, կհիշեն որպես կեղծավորների:
Թող ոչ ոք չհամարձակվի մեզ դասախոսություն կարդալ մեր պատմության մասին»,- գրել է Չավուշօղլուն։