Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը, ծանր օրերի միջով անցնելու, սակայն ոտքի կանգնելու և հզոր երկիր կառուցելու վճռականությունը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին հարկ է ևս մեկ անգամ հիշել, որ Հայոց ցեղասպանությունը համազգային աղետ էր, որ խլեց միլիոնավոր կյանքեր, խեղեց ճակատագրեր և հանգեցրեց հայրենազրկության:
Անցնելով այս արհավիրքի միջով՝ մեր ժողովուրդը ապրեց ու արարեց: Մեզ համար այսօր հիմք ու դրդիչ ուժ պիտի լինի վերածննդի և ապրելու գաղափարը, ծանր օրերի միջով անցնելու, սակայն ոտքի կանգնելու և հզոր երկիր կառուցելու վճռականությունը»,- գրել է Ավինյանը: