Ապրիլի 23-ին` ժամը 22։01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակա փայտե խորդանոցի տանիքում (մոտ 15 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։20-ին, մարվել՝ 22։51-ին։
Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 8 քմ, խորդանոցի փայտե պատը՝ մոտ 5 քմ, ներսում կուտակած տախտակներ (մոտ 3 խմ), փայտե դարակաշարեր և խորդանոցի մոտակայքում գտնվող փայտե ծածկը (մոտ 8 քմ)։