ԵԽԽՎ հերթական նստաշրջանից առաջ ԵԽԽՎ պալատի բակում գտնվող հայկական խաչքարի մոտ հարգեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել են ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Ապրիլի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի բացմանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի առջև տեղադրված խաչքարի մոտ կրկին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Մարդկայնության դեմ այս հանցագործության անամոքելի հետևանքները, նույնիսկ 108 տարի անց, անբաժան են յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրից։
Ցեղասպանության կանխարգելումը, նման ոճրագործությունների չկրկնումը պետք է դառնա յուրաքանչյուրիս գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը։
Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։
Ցեղասպանությունները չունեն ո՛չ արդարացում, ո՛չ մոռացություն, ո՛չ վաղեմություն»,- գրել է Վլադիմիր Վարդանյանը։