Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը Թագավորության ժողովրդի անունից զորակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով:
«Հայաստանն ինձ շատ հոգեհարազատ է, այսօր ամբողջ աշխարհը ոգեկոչում է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Նիդերլանդներն էլ է զորակցում հայ ժողովրդին»,- ասել է դեսպան Սխերմերսն ու խոսքն ավարտել Հովհաննես Թումանյանի տողերով։