Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին: Այս մասին ԵՄ խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելիս հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին Ադրբեջանի միակողմանի որոշումը, որը հակասում է մեր կոչին` նվազեցնելու լարվածությունը»,- ասել է նա և ընդգծել, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու հարցում:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն հենց այդ նպատակով է առաքելություն տեղակայել ՀՀ տարածքում: