ԵԽԽՎ-ն մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:
Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի բացմանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի առջև տեղադրված խաչքարի մոտ ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։