Ապրիլի 24-ին` ժամը 15։28-ից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ:
Նշված վարչական շրջաններ են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ժամը 16:30-ին գազի վթարային ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավելի քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը: