Ապրիլի 25-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-27-ը աստիճանաբար կբարձրանա։
Երևանում ապրիլի 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։