Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Փայլանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան գրառում է կատարել:
«Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, սպանվեցին։ Հարգանքով հիշատակում եմ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին։ Աստված իրենց հոգին թող լուսավորի։
Նզովում եմ Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: 108 տարի անց Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում են մեր երեխաները սովորում։ Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փայլանը։