Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը միակ օտարերկրյա ղեկավարն է, որը ծրագրել է այցելել Ռուսաստան և մասնակցել Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին, գրում է Ведомости-ն։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի պատասխանել թերթի այն հարցին, թե արդյոք այլ օտարերկրյա առաջնորդներ նույնպե՞ս կարող են Մոսկվա ժամանել այդ տոնին։
Ապրիլին հաղորդվել էր, որ Սևաստոպոլում չեղարկվել է մայիսի 9-ի շքերթը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին։