Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին անդրադարձ է կատարել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելը ողջ մարդկության նվազագույն պարտքն է: Այսօրվա մեր մտքերը մեր հայրենիքի և համայն աշխարհի հայության հետ են»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հունաստանի գլխավոր դիվանագետը։