Հունաստանում Հայաստանի դեսպանությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակել է
Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիս Մարկոպուլոսի գրառումը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով.
«Նրանք, ովքեր այցելել են Երևան, նրանք, ովքեր մտերիմ են Հունաստանի հայ համայնքի հետ, այսօր պարտական են վառ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և այսօր հարգանքի տուրք մատուցել։ Փա՜ռք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 108 տարի է անցել թուրքական ուժերի կողմից բազմաչարչար ու եղբայրական ժողովրդի դեմ իրականացրած էթնիկ զտումից։ Մենք չպետք է մոռանանք»,- նշել է միջխորհրդարանական խմբի ղեկավարը: