Ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Սուրբ Վերափոխման մայր տաճարի տարածքում տեղակայված խաչքարի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Խաչքարին ծաղիկների զետեղման արարողությանը հաջորդել է տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգը։
Հիշատակի միջոցառումներին են մասնակցել Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները՝ դեսպան Ա․Ղևոնդյանի գլխավորությամբ, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները։