Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միաժամանակ նա դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը:
«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության՝ 108 տարի առաջ օսմանցիների կողմից սկսված բնաջնջման արշավի զոհերին։ Այս տարելիցի նախօրեին ես դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները, որոնք գոյություն ունեցող համաձայնագրերի և Միջազգային դատարանի պարտադիր որոշման աղաղակող խախտումներ են»,- գրել է եվրոպացի պատգամավորը։